Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի երեկվա նիստին հրավիրված Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հովհաննես Թամամյանը ձախողված է համարում Ազատության հրապարակում մարտի 1-ի վաղ առավոտյան անցկացված օպերացիան` առաջին հերթին այն պատճառով, որ իրենց շարքերում դավաճան է եղել:
«Ես փորձել եմ ինչքան հնարավոր է գաղտնի, հույժ գաղտնի պահել ինֆորմացիան», - ասաց Թամամյանը: - «Սակայն, ցավում եմ, բայց ուղիղ պետք է ասել, մեր շարքերում գտնվեց դավաճան, որը արդեն իսկ, երբ որ մենք գիտեինք, որ Ազատության հրապարակում գտնվողների թիվը չպետք է գերազանցեր երեք հարյուրը, մեր արդեն գալու պահին ոչ թե պառկած էին, քնած էին, այլ արդեն պատրաստ, զինված, դիմադրության ակնկալիքով, նպատակով դիմավորեցին մեզ»:
Թամամյանի բնորոշմամբ` իրենց համակարգի դավաճան աշխատակիցը տեղեկացրել էր ընդդիմությանը մարտի 1-ի վաղ առավոտյանի Ազատության հրապարակում նախատեսվող օպերացիայի մասին:
Մամուլում այս մասին տեղեկությունները հրապարակվել էին մարտի 1-ից անմիջապես հետո: Խոսքը վերաբերում է ոստիկանության Նոր-Նորքի բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանին, ով մայիսին վերջին պաշտոնեական պարտականությունները չարաշահելու մեղադրանքով դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման:
Թամամյանի խոսքով, իրենց օպերատիվ տվյալներով, Ազատության հրապարակում պիտի որ ավելի շատ զենք ու զինամթերք լիներ:
Հանձնաժողովի անդամ Արտյուշա Շահբազյանը Հովհաննես Թամամյանին փոխանցեց «Ազատություն» ռադիոկայանի հարցը, թե կարո՞ղ էր ոստիկանության աշխատակիցը առանց հատուկ ձեռնոցի դիպչել ենթադրաբար ցուցարարներին պատկանող զենքին, մահակներին, երկաթե ձողերին: Ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետը արձագանքեց. - «Երեւի թե, եթե ինչ-որ տեսաերիզով կա, զննումից հետո է դա»:
Կարինե Քալանթարյան