Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի այսօրվա նիստին հրավիրված Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հովհաննես Թամամյանը ձախողված է համարում Ազատության հրապարակում մարտի 1-ի վաղ առավոտյան անցկացված օպերացիան` առաջին հերթին այն պատճառով, որ իրենց շարքերում դավաճան է եղել:
«Ես փորձել եմ ինչքան հնարավոր է գաղտնի, հույժ գաղտնի պահել ինֆորմացիան», - այսօր ասաց Թամամյանը: - «Սակայն, ցավում եմ, բայց ուղիղ պետք է ասել, մեր շարքերում գտնվեց դավաճան, որը արդեն իսկ, երբ որ մենք գիտեինք, որ Ազատության հրապարակում գտնվողների թիվը չպետք է գերազանցեր երեք հարյուրը, մեր արդեն գալու պահին ոչ թե պառկած էին, քնած էին, այլ արդեն պատրաստ, զինված, դիմադրության ակնկալիքով, նպատակով դիմավորեցին մեզ»:
Թամամյանի բնորոշմամբ` իրենց համակարգի դավաճան աշխատակիցը տեղեկացրել էր ընդդիմությանը մարտի 1-ի վաղ առավոտյանի Ազատության հրապարակում նախատեսվող օպերացիայի մասին:
Մամուլում այս մասին տեղեկությունները հրապարակվել էին մարտի 1-ից անմիջապես հետո: Խոսքը վերաբերում է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանին, ով մայիսին վերջին պաշտոնեական պարտականությունները չարաշահելու մեղադրանքով դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման:
Թամամյանի խոսքով, իրենց օպերատիվ տվյալներով, Ազատության հրապարակում պիտի որ ավելի շատ զենք ու զինամթերք լիներ:
Հանձնաժողովի անդամ Արտյուշա Շահբազյանը Հովհաննես Թամամյանին փոխանցեց «Ազատություն» ռադիոկայանի հարցը, թե կարող էր ոստիկանության աշխատակիցը առանց հատուկ ձեռնոցի դիպչել ենթադրաբար ցուցարարներին պատկանող զենքին, մահակներին, երկաթե ձողերին, ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետը արձագանքեց. - «Երեւի թե, եթե ինչ-որ տեսաերիզով կա, զննումից հետո է դա»:
Կարինե Քալանթարյան