Մատչելիության հղումներ

Շուտով կմեկնարկեն ընդունելության քննությունները միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում


«Այս երեւույթը բնավ ողջունելի չէ, սակայն բազմաթիվ թափուր տեղեր են մնում, որոնք մասամբ կարողանում ենք այդ կերպ լրացնել», -ասաց նա:

Արվեստի գծով քոլեջներն արդեն իսկ ավարտել են ընդունելության քննությունները, սակայն ցանկացողների համար նրանք էլ կբացեն իրենց դռները, քանի որ այստեղ եւս մնացել են թափուր տեղեր: Ամեն տարի կտրուկ նվազում է դիմորդների թիվը ժողգործիքների բաժնում:
Ի տարբերություն դրան, մեծ պահանջարկ են վայելում սպասարկման ոլորտի մասնագիտությունները:

Արտակ Աղբալյանը տեղեկացրեց, որ պետական պատվերը ձեւավորելիս առաջնորդվել են զբաղվածության պետական գործակալության պահանջարկով եւ կրճատել են պետպատվերը որոշ մասնագիտություններով` քույրական, մանկաբարձական գործ, տարրական դասարանների դասավանդում եւ դրանց հաշվին ավելացրել ճարտարագիտական եւ սպասարկման ոլորտների մասնագիտություններով:

Բուհերի ընդունելության քննությունները հասարակության եւ նույնիսկ նախագահի ուշադրությանն արժանացան, սակայն միջին մասնագիտականի քննություններն աննկատ են անցնում:

Աղբալյանի պնդմամբ, իրենք լիազորներ են նշանակում կրթության պետական տեսչությունից, սակայն տեսախցիկներ չեն տեղադրվում, այցելություններ, վերլուծություններ չեն կատարվում եւ հաճախ տնօրեններն են որոշում, թե ով պետք է սովորի պետպատվերով կամ վճարովի համակարգով:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG