Մատչելիության հղումներ

Քիք -բոքսինգը` զորամասերում


Հայաստանի պաշտպանության նախարարության ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ, Ներսես Եղոյանը եւ Հայաստանի Քիք- բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանն ասում են, որ սա լավագույն տարբերակն է զինվորներին քիք-բոքսինգով հրապուրելու համար, բացի այդ կլինեն նաեւ խոշոր նվերներ:

Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիան եւ պաշտպանության նախարարությունը վերջերս սկսել են ակտիվորեն համագործակցել: Ֆեդերացիան Հայաստանի տարբեր մարզերում ունի 42 ակումբ, 42 մարզիչ եւ 20 մրցավար:

Ներկայումս զինված ուժերում քիք-բոքսինգով զբաղվում են 100-ից ավելի զինվորներ ու սպաներ: Այս տարվա մարտ ամսից արդեն հանրապետության գրեթե բոլոր զորամասերում անցկացվում են քիք-բոքսինգի պարապմունքներ:

Պաշտպանության նախարարության ֆիզիկական պատրաստվածության բաժնի եւ Քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ առաջին անգամ այս ամսվա վերջին կկազմակերպվի Զինված ուժերի գավաթի առաջնություն:


Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG