Մատչելիության հղումներ

Դավիթ Նալբանդյանը Պեկին է գնում ոսկե մեդալ շահելու համար


Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, ով 7-րդ տեղն է զբաղեցնում պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշային ցուցակում, հայտարարել է, որ Պեկինի օլիմպիական խաղերին է գնում ոսկե մեդալ շահելու համար:

«Զգում եմ հավելյալ մոտիվացիա` իմ երկիրը ներկայացնելու այսպիսի խաղերում, նաեւ արդեն բուժվել եմ վնասվածքներից, որ խոչընդոտում էին ինձ վերջին շրջանում», - ասել է Նալբանդյանը:

«Կարծում եմ, իմ ժամանակը եկել է, եւ պետք է ոսկե մեդալ շահեմ», - հայտարարել է արգենտինահայ թենիսիստը:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG