Վերաքննիչ դատարանը այսօր անփոփոխ է թողել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու մասին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Միքայելյանի պաշտպան Արթուր Աթարբեկյանը, ով վերաքննիչ բողոք էր ներկայացրել ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 7-ի որոշման դեմ:
Սասուն Միքայելյանը կալանավորվել է մարտի 12-ին` հետընտրական իրադարձությունների կապակցությամբ քննվող գործի շրջանակներում: Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ կատարելու մեջ` Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներով:
Կարինե Քալանթարյան