Մատչելիության հղումներ

17 զոհ` Ստամբուլում պայթյունների հետեւանքով


Երեկ երեկոյան Ստամբուլի արվարձաններից մեկում տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով զոհվածների թիվը այսօր հասել է 17-ի, եւս առնվազն 150 մարդ վիրավորվել է: Ստամբուլի քաղաքապետարանի տվյալներով` վիրավորներից 15-ի վիճակը ծանր է:

Ականատեսների վկայությամբ` երկրորդ պայթյունը հնչել է առաջինից 10 րոպե անց: Տուժածներից շատերը վիրավորվել են երկրորդ պայթյունի հետեւանքով, երբ շտապում էին օգնություն ցուցաբերել առաջին պայթյունից տուժածներին:

Ստամբուլի քաղաքապետ Մուամար Գյուլերը «ահաբեկչական հարձակում» է որակել տեղի ունեցածը: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` պայթյունների համար Գյուլերը մեղադրել է Քրդական աշխատավորական կուսակցությանը, որը, սակայն, հերքել է մեղադրանքները:

Երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հետաձգել է կառավարության այսօրվա նիստը` Ստամբուլ մեկնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG