Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովը երեկ իրավապահ մարմիններին մեղադրել է «անփութության» մեջ` Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը չկանխելու համար:
«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, իննամսյա աշխատանքից հետո այդ եզրակացությանն է հանգել Դինքի սպանության հանգամանքները ուսումնասիրող ենթահանձնաժողովը, որը գործում էր մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի կազմում:
Առանց անուններ նշելու` զեկույցը պնդում է, որ ոստիկանությունը եւ Թուրքիայի գավառներում գործող ռազմականացված ժանդարմերիան «պատշաճ կերպով չեն քննել եւ գնահատել» Դինքի դեմ մահափորձի նախապատրաստման վերաբերյալ իրենց ունեցած տեղեկատվությունը:
«Դինքը կյանքից զրկվեց, քանի որ իշխանությունները չձեռնարկեցին հարկ եղած միջոցները` բոլոր մակարդակներում պատասխանատուների անփութության պատճառով», - ընդգծում է խորհրդարանական հանձնաժողովը` մատնանշելով, որ Տրապիզոնում նախապատրաստվող մահափորձի մասին տեղեկատվության ոստիկանությունը տիրապետել է դեռ 2006 թվականին:
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` «Ակոս»-ի խմբագրատան դիմաց: Հայազգի լրագրողի սպանության գործով դատարանի առջեւ է կանգնել մոտ երկու տասնյակ մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը, այդ թվում` հանցագործության անմիջական կատարող Օգյուն Սամասթը, տրապիզոնցի ազգայնականներ են:
Մինչ այժմ ընդամենը չորս իրավապահների են մեղադրանքներ ներկայացվել Դինքի սպանության հետ կապված: Նրանցից երկուսը` Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության բաժնի աշխատակիցներ, մարտին դատարանում ցուցմունք են տվել, որ իրենց վերադասներին տեղեկատվություն էին փոխանցել նախապատրաստվող հանցագործության մասին, ինչին, սակայն, որեւէ գործողություն չէր հետեւել:
Օրերս Ստամբուլի դատարանը մերժեց Դինքի սպանության նախապատրաստման մասին տեղեկատվությունն անտեսելու համար ոստիկանության 8 պաշտոնյաների, այդ թվում Ստամբուլի ոստիկանապետ Ջելալեդին Ջերահի եւ հետախուզության բյուրոյի նախկին ղեկավար Ահմեդ Իլհան Գյուլերի դեմ քննություն սկսելու պահանջով հայցը:
Շաբաթասկզբին «Ռոյթերզ» գործակալությունը հաղորդել էր, որ Թուրքիայի անվտանգության ծառայության երկու պաշտոնյաներ կասկածվում են «Ակոս»-ի խմբագրապետի սպանությանն առնչություն ունենալու մեջ: Տրապիզոնի նահանգապետ Նուրի Օքութանը կասկածյալներին ներկայացրել էր որպես «գնդապետ Ա» եւ «կապիտան Մ» եւ փոխանցել, որ նրանք կասկածվում են «Դինքին սպառնացող վտանգի մասին տեղեկատվությունը թաքցնելու եւ հանցագործությունը կանխելու համար անհրաժեշտ գործողությունների չդիմելու մեջ»: