Մատչելիության հղումներ

Գյումրի - Կարս ?ֆուտբոլային հանդիպումներ` օգոստոսի 9-ին եւ 14-ին


Օգոստոսի 9-ին եւ օգոստոսի 14-ին նախատեսված են? ֆուտբոլային ընկերական հանդիպումներ Գյումրիի եւ Կարսի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված թիմերի միջեւ: Առաջին խաղը նախատեսված է Գյումրիում, երկրորդը` Կարսում:

Ֆուտբոլային հանդիպումները կկայանան «Գյումրի-Կարս քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանրային հարաբերությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը նախաձեռնել եւ իրականացնում է Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը` Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հանրային կապերի գրասենյակի դրամաշնորհային օժանդակությամբ:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին «Ասպարեզ» ակումբից, թիմերը կազմվելու են Գյումրու եւ Կարսի զանգվածային լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, մշակութային հիմնարկների ներկայացուցիչներից: Թիմերին ուղեկցելու է մեկական բժիշկ: Մրցավարները լինելու են տեղացիներ:

Գյումրիի թիմը Կարս է մեկնելու օգոստոսի 8-ին, իսկ Կարսի թիմը Հայաստան է ժամանելու օգոստոսի 13-ին:

Թիմերի փոխադարձ այցելությունները ներառում են քննարկումներ «կլոր սեղանի» շուրջ, այցելություններ քաղաքների պատմական կենտրոններ (Թուրքիայում` նաեւ Անի), լրագրողական նյութերի պատրաստում, հետագա հնարավոր համագործակցության համար կապերի հաստատում:

Ծրագրի շրջանակներում «Ասպարեզ» ակումբի ներկայացուցիչները 2007 թվականի մայիսից երեք անգամ այցելել են Կարս, աշխատանքային կապեր են հաստատել այնտեղ գտնվող լրատվամիջոցների եւ լրագրողների հետ, նկարահանվել է ֆիլմ եւ գրվել է հոդվածաշար Կարսում գտնվող լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների մասին:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG