Պարենի կտրուկ գնաճի դեմ ուղղված նախաձեռնության շրջանակներում ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը օրերս հաստատել է 21 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ մի շարք ծրագրեր 48 երկրներում, այդ թվում Հայաստանում: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության համաձայն` Հայաստանում իրականացվելիք ծրագրի տեւողությունը 12 ամիս է, ընդհանուր բյուջեն՝ 500 հազար դոլար։
Ծրագրի ընդհանուր նպատակը Հայաստանի` պարենի առումով անապահով շրջաններում ամենից խոցելի տնային տնտեսությունների ապրուստի եւ պարենային ապահովության պահպանումն է։ Այն կհասցեագրվի ամենից շատ տուժած գյուղացիական տնտեսություններին՝ հացահատիկի սերմացուի եւ համարժեք պարարտանյութերի անհետաձգելի բաշխմամբ, ինչը ?ֆերմերներին հնարավորություն կընձեռի վերսկսել գյուղատնտեսական աշխատանքները։ Շահառուների համար կկազմակերպվի նաեւ կարտոֆիլի, ցորենի եւ բանջարեղենի արտադրության վերաբերյալ համարժեք ուսուցում։
Ծրագրից կօգտվեն մոտավորապես 2 հազար խոցելի գյուղական տնային տնտեսություններ Հայաստանի ամենից տուժած շրջաններում։
Ծրագիրն արդեն մտել է գործողության մեջ։ Ծրագրի իրականացման գործընկերը Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն է։