Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը «սադրանք» է համարում ուրբաթ երեկոյան Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպը:
«Միասին» երիտասարդական շարժումը Հյուսիսային պողոտայում (որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները նստացույց են անցկացնում) փորձել է անցկացնել «Բամբիռ» ռոք-խմբի համերգը, որի ընթացքում անցորդներին անվճար բաժանվել է գարեջուր:
Սա հարուցել էր ցուցարարների զայրույթը: Ոստիկանները անմիջապես պատնեշով շարվել են ցուցարարների եւ երաժիշտների միջեւ` պնդելով, թե «գարեջուր չի բաժանվել», իսկ երաժիշտներն ու նրանց ունկնդիրները «իրավուքն ունեն կազմակերպել իրենց հանգիստը»:
«Այսօր, այսպես կոչված` համերգի ընթացքում սկսեցին ձրի անցորդներին, Հյուսիսային պողոտայում գտնվողներին բաժանել գարեջուր», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Համաժողովրդական շարժման անդամ Դավիթ Շահնազարյանը: - «Երբ ոստիկաններից պահանջեցի, որպեսզի դադարեցնեն դա, նրանք սկսեցին հերքել` որ այդպիսի փաստ չկա, եւ ես իրեղեն ապացույցը մատուցեցի նրանց»:
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` ոստիկանությունը իր գործողություններով պաշտպանում է եւ սատարում է հրահրիչներին եւ պրովոկատորներին», - եզրափակեց Շահնազարյանը` հավելելով. - «Ես սադրանք եմ համարում ոչ թե համերգը, այլ այն, որ այստեղ ձրի բաժանվում էր գարեջուր»:
Համաժողովրդական շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը համերգի կազմակերպիչների հետ բանակցելուց հետո հայտարարեց, որ համերգը դադարվում է:
«Ժողովրդական ուղի» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Գրիգորյանը հայտարարեց. - «Մեր հիմնական պայքարը այդ համերգի դեմ այն էր, որ այստեղ փորձ էր արվում գարեջուր բաժանել: Ես խստագույնս պահանջում եմ, որ հանկարծ որեւիցե մեկը որեւիցե պարագայում մեկ կաթիլ անգամ խմիչք չօգտագործի: Մենք սթափ մարդիկ ենք եւ սթափ պայքարի ենք ելել»:
Համերգի կազմակերպիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, հավաստիացրեց, թե իրենք «քաղաքական միտում չեն ունեցել», պարզապես «ուզում են զարգացնել մշակույթը», «Հյուսիսային պողոտայում մշակութային կենտրոն ստեղծել»:
Անանուն կազմակերպիչը, այդուհանդերձ, հրաժարվեց պատասխանել հարցին, թե ով եւ ինչ նպատակով է որոշել անվճար բաժանել թանկ եւ բարձ սպիրտայնությամբ գարեջուրը:
Համաժողովրդական շարժման կենտրոնը երեկ ուշ երեկոյան տարածած հայտարարությամբ անդրադարձել է միջադեպին. - «Մենք համոզված ենք մեր համախոհների օրինապահության եւ կարգապահության վրա եւ կոչ ենք անում գործող իշխանությանը` հրաժարվել պետությունը հեղինակազրկող ստոր եւ ցածրորակ միջոցներից եւ ընտրել ընդդիմության դեմ պայքարի քաղաքակիրթ ձեւեր»:
Ռուբեն Մելոյան