Մատչելիության հղումներ

Հայաստանում ծխում է տղամարդկանց 54 տոկոսը եւ կանանց 2 տոկոսը


Հայաստանի բնակչության տղամարդկանց կեսից ավելին` շուրջ 64 տոկոսն է ծխում, իսկ կանանց` ընդամենը 2 տոկոսը:

«Հայաստանում բնակչության մի ստվար զանգված սկսում է ծխել 18-22 տարեկանում: Տղաները ծխախոտից կախվածություն են ձեռք բերում 18-20 տարեկանում, իսկ աղջիկները քիչ ուշ` 19-22 տարեկանում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում այս տվյալներում փոփոխություններ են կատարվել: 45-50 տարեկան տղամարդկանց շրջանում առավել շատանում են ծխելը թողնողները, սակայն երիտասարդ կանանց շրջանում ծխելն ավելի համատարած բնույթ է ստանում», - տեղեկացնում է առողջապահության նախարարության հակածխախոտայանին պայքարի համակարգող Ալեքսանդր Բազարչյանը:

Ինչ վերաբերում է ծխող կանանց, նրանց թիվը ստույգ որոշելը, ըստ Բազարչյանի, շատ դժվար է: Հնարավոր է, ոչ թե ծխող կանանց թիվն է ավելացել, այլ պարզապես աղջիկները եւ կանայք սկսել են ավելի բացահայտ ծխել:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ մայրաքաղաքում եւ մյուս քաղաքներում ծխախոտամոլությունը կանանց շրջանում տարածված է եւ հասնում է մինչեւ 8 տոկոսի, սակայն գյուղերում ու փոքր քաղաքներում ծխում են գերազանցապես տղամարդիկ, իսկ կանանց թիվը չի գերազանցում նույնիսկ մեկ տոկոսը», - վստահեցնում է Ալեքսանդր Բազարչյանը:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG