Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնապես դիմել է Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին` խնդրելով ապահովել իր եւ ընտանիքի անդամների անվտանգությունը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքէջում այսօր տեղադրված տեղեկատվության համաձայն, հիշեցնելով, որ ըստ օրենքի՝ օմբուդսմենը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո, Արմեն Հարությունյանը հունիսի 4-ի թվակիր նամակում գրել է. - «Խնդրում եմ սեղմ ժամկետներում իմ եւ իմ ընտանիքի անդամների անհատական պահպանությունը, իմ ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցումը, ընտանիքիս անդամների տրանսպորտային սպասարկումը իրականացնելու նպատակով ապահովել լիազոր մարմնի հինգ աշխատակցով եւ երկու ավտոտրանսպորտային միջոցով»:
Արմեն Հարությունյանի նամակում չկա հիշատակում իր եւ իր ընտանիքի անդամների համար որեւէ կոնկրետ սպառնալիքի մասին:
Չի նշվում նաեւ, թե ինչու մարդու իրավունքների պաշտպանը, որն այդ պաշտոնին է նշանակվել ավելի քան երկու տարի առաջ, մինչ այժմ նման խնդրանքով չի դիմել Ազգային անվտանգության ծառայությանը: