Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյանը, ամենայն հավանականությամբ, վաղաժամկետ ազատ կարձակվի


«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, ով 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար, եւ ում վաղաժամկետ ազատ արձակելու երկու դիմումները մինչեւ այժմ մերժվել են, ամենայն հավանականությամբ, վաղաժամկետ ազատ կարձակվի մինչեւ օգոստոսի սկիզբը:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկը վերացրել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիայի` ապրիլի 3-ի որոշումը (ըստ որի` Բաբաջանյանը դեռեւս ուներ սոցիալ-հոգեբանական աշխատանքների կարիք), ուստի անկախ հանձնաժողովի առաջիկա նիստում պետք է պարտադիր կերպով քննվի նրա` վաղաժամկետ պայմանական ազատման հարցը:

Դատարանը նման որոշում կայացրել է Արման Բաբաջանյանի բողոքի հիման վրա: Քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան, ըստ գործող կարգի, չի կարող մերժել դատարանի որոշումը:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG