Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը առաջարկել է խորհրդարանական հանձնաժողովին աշխատանքն սկսել մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցածի ուսումնասիրությունից


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն այսօր առաջարկել է մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովին առավելագույն ուշադրություն դարձնել մարտի 1-ի առավորտյան տեղի ունեցածին:

«Չափազանց կարեւոր եմ համարում, որպեսզի հանձնաժողովը իր աշխատանքներն սկսի հենց մարտի 1-ի առավոտվա իրադարձությունների համակողմանի ուսումնասիրությունից` նկատի ունենալով հիշատակված իրադարձությունների եւ հետագա զարգացումների միջեւ առկա պատճառահետեւանքային կապը, ինչպես նաեւ այն, որ մարտի 1-ի առավոտը ողջ գործընթացի առավել չուսումնասիրված եւ իրավապահ մարմինների կողմից առավել չպարզաբանված հատվածն է», - գրել է օմբուդսմենը ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին հասցեագրած նամակում:

«Կարծում եմ, որ հանձնաժողովի գործունեության արդյունքում պետք է պատասխան ստանան մասնավորապես այն հարցերը, թե ե՞րբ, ո՞ւմ կողմից եւ կայացված ինչպիսի՞ որոշման հիման վրա են գործել իրավապահ մարմինների աշխատակիցները մարտի 1-ի առավոտյան», - նշել է Արմեն Հարությունյանը:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG