Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր երկօրյա այցով ժամանում է Բաքու: Սա Մեդվեդեւի անդրկովկասյան առաջին պաշտոնական այցն է նախագահի պաշտոնում:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովն ասել է, որ «այցը կլինի երկու երկրների միջեւ վերջին 8 տարվա ընթացքում իրականացվող ակտիվ երկխոսության շարունակությունը»:
Դեսպանի փոխանցմամբ` այցի օրակարգի կարեւոր խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Նախօրեին Անկարայում Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Ալի Բաբաջանի հանդիպման օրակարգում այդ հարցը նույնպես ընդգրկված է եղել:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ` ռուս - ադրբեջանական բանակցությունների ընթացքում կքննարկվի երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրը: «Բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք այս պահին համաձայնեցվում են», - ասել է դեսպանը:
Խոսելով ռուս - ադրբեջանական առեւտրատնտեսական կապերի մասին` Իստրատովն ասել է, որ ընթացիկ տարվա վերջին ապրանքաշրջանառությունը կհասնի 2 միլիարդ դոլարի:
«Դա 300 միլիոնով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը», - ասել է դեսպանը` միաժամանակ նշելով, որ խոշոր ներդրումային ծրագրեր երկու երկրների միջեւ առայժմ չեն իրականացվում, ինչը, դիվանագետի համոզմամբ, ներդրումների պաշտպանության եւ խրախուման մասին միջկառավարական համաձայնագրի բացակայության հետեւանք է:
«Նման համաձայնագրի ստորագրումը լրացուցիչ պայմաններ կստեղծեր Ադրբեջանում ռուսաստանյան եւ Ռուսաստանում ադրբեջանական ներդրումների համար», - ասել է Վասիլի Իստրատովը:
Նա նշել է, որ բանակցություններում անդրադարձ կլինի նաեւ ադրբեջանական գազի թեմային: Հունիսի սկզբին «Գազպրոմ»-ի նախագահ Ալեքսեյ Միլլերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին փոխանցել էր, որ Ռուսաստանը պատրաստ է շուկայական գներով գազ գնել Ադրբեջանից: Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւն ասել էր, որ «Ադրբեջանը դրական է գնահատում Ռուսաստանի առաջարկը»:
Դեսպան Իստրատովը նշել է, որ Մեդվեդեւի այցի ընթացքում Գաբալայի ռադարային կայանի վարձակալության ժամկետը երկարաձգելու հարցի քննարկում նախատեսված չէ:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 24-ին Մոսկվայում հանդիպել է Դմիտրի Մեդվեդեւի հետ: Հայաստանի նախագահն ԱՊՀ-ի երկրների ղեկավարներից առաջինն էր, ով Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո պաշտոնական այցով Մոսկվա էր մեկնել:
Մոսկովյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդեւին հրավիրել է Հայաստան: Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար:
Արմեն Քոլոյան, Պրահա