Մատչելիության հղումներ

Լուիս Մարիա դե Պուչ. «Ադրբեջանի նկատմամբ կարող են լուրջ միջոցներ կիրառվել»


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լուիս Մարիա դե Պուչը Բաքվում զգուշացրել է, որ Ադրբեջանի նկատմամբ կարող են խիստ միջոցներ կիրառվել, եթե այդ երկիրը մինչեւ նախագահական ընտրությունները քայլեր չկատարի ժողովրդավարական սկզբունքները պահպանելու ուղղությամբ:

«Եթե Ադրբեջանի կառավարությունը չկատարի իր ստանձնած պարտավորությունները մինչեւ ընտրությունները եւ չպահպանի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բնագավառում Եվրախորհրդի չափանիշները, լուրջ քայլեր կձեռնարկվեն», - ասել է վեհաժողովի նախագահը:

Նա մտահոգություն է հայտնել լրագրողներին ձերբակալելու եւ մարդու իրավունքների այլ խախտումների վերաբերյալ ստացվող տեղեկությունների առնչությամբ:

«Եթե իմ այս այցելությունից հետո մինչեւ սեպտեմբեր Ադրբեջանում փոփոխություններ չարձանագրվեն, Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով հատուկ զեկուցող կնշանակվի», - զգուշացրել է Պուչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG