Այսօր Երեւանում AIRBUS ընկերության փոխնախագահ Անդրեաս Կրամերը եւ «Արմավիա» ընկերության ղեկավար Միխայիլ Բաղդասարովը քննարկել են Երեւան - Լոս Անջելես անվայրէջք թռիչքների համար ինքնաթիռներ գնելու հարցը:
Այս տարվա մայիսին «Արմավիա»-ն ձեռք էր բերել AIRBUS A320 օդանավ:
«Մենք ցանկանում ենք մեծ ինքնաթիռ գնել, այս գործում մեծ գումար է ներդրվում, եւ եթե ամեն ինչ նախատեսված ծրագրով ընթանա, 2010 թվականի վերջին կամ 2011-ի սկզբին «Արմավիա»-ն նոր ինքնաթիռ կունենա», - ասել է Բաղդասարովը:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)