Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցում իրենք ջանում են գտնել «երկուստեք ընդունելի ձեւակերպում»:
«Տարածքային ամբողջականությունը, իհարկե, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է, եւ Միացյալ Նահանգները ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն մենք նաեւ ասում ենք, որ եթե Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է ձեռք բերվի քաղաքական համաձայնություն, պետք է հաշվի առնվեն նաեւ մյուս սկզբունքները», - արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ասաց Բրայզան` հավելելով. - «Մենք ցանկանում ենք Ղարաբաղի ապագա կարգավիճակի այնպիսի ձեւակերպում գտնել, որը ընդունելի լինի կողմերի համար»:
Մինսկի խմբի համանախագահները ուրբաթ ուշ երեկոյան Երեւան էին ժամանել Բաքվից` ադրբեջանական «Ազալ» ավիաընկերության ինքնաթիռով, եւ նույն օրը հանդիպել էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Մինսկի խմբի համանախագահները շաբաթ օրը հանդիպում են ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան առաջարկությունների հետ կապված հարցեր: Սերժ Սարգսյանը, ըստ նախագահի մամլո գրասենյակի, ներկայացրել է բանակցային գործընթացի վերաբերյալ հայկական կողմի տեսակետներն ու նկատառումները:
Համանախագահները Հայաստանի նախագահին տեղեկացրել են Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպումների մասին:
Շաբաթ օրը համանախագահները Երեւանից մեկնել են Ստեփանակերտ:
Ռուբեն Մելոյան