Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ցանկանում է ավելի ակտիվորեն մասնակցել Վրաստանում հակամարտությունների կարգավորմանը


Եվրամիությունը ցանկանում է ավելի մեծ դեր կատարել վրաց - աբխազական եւ վրաց - օսական հակամարտությունների կարգավորման գործընթացում: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները` ելույթ ունենալով Խանտի-Մանսիյսկում գումարված Եվրամիություն - Ռուսաստան գագաթնաժողովում:

«Լարվածությունը պետք է մեղմել վստահության մթնոլորտի վերականգնմանն ուղղված քայլերով, եւ ոչ միայն ռուս - վրացական, այլեւ, ինչն է’լ ավելի կարեւոր է՝ վրաց - աբխազական երկխոսության միջոցով», - «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` ասել է Ֆերերո-Վալդները:

«Բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք միջազգային թեմաները, անդրադարձել ենք եվրոպական անվտանգության եւ այսպես կոչված «սառեցված հակամարտությունների» հարցերին», - ասել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ընդգծել. - «Ռուսաստանը եւ Եվրամիությունը միակարծիք են անվտանգության խնդրին վերաբերող հիմնարար դիրքորոշումներում, հավատարիմ են միջազգային իրավունքին եւ հակամարտությունների ոչ ուժային քաղաքական կարգավորման սկզբունքին»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG