Հայաստանի նախագահի խոսնակ Սամվել Ֆարմանյանը երեկ վերահաստատել է նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ եթե Թուրքիան վերացնի Հայաստանի շրջափակումը, Երեւանը պատրաստ կլինի համատեղ հայ-թուրքական հանձնաժողով ստեղծել՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող պատմական փաստերն ուսումնասիրելու համար:
«Թուրքիայի կողմից հնչեցվել է առաջարկ Ցեղասպանությանը վերաբերող պատմական փաստերն ուսումնասիրելու նպատակով փորձագետներից կազմված հանձնաժողով ձեւավորելու վերաբերյալ: Մենք դեմ չենք որեւէ ուսումնասիրության, անգամ` ակնհայտ փաստերի եւ լայնորեն ընդունված իրողությունների: Ուսումնասիրությունը չի նշանակում փաստերի իսկությունը կասկածի տակ առնել»,֊ - «Ազգ» թերթին ասել է Սամվել Ֆարմանյանը:
«Սակայն նման հանձնաժողովի ստեղծումը տրամաբանական կլիներ մեր երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից եւ սահմանները բացելուց հետո միայն: Այլապես այն կարող է դառնալ առկա խնդիրները տարիներով երկարաձգելու եւ շահարկելու միջոց: 21-րդ դարում հարեւան պետությունների միջեւ չպետք է լինեն փակ սահմաններ, իսկ տարածաշրջանային համագործակցությունը կարող է լինել կայունության հաստատման լավագույն միջոցը», - կարծիք է հայտնել նախագահի խոսնակը:
Այս շաբաթ Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դեմ չէ ցեղասպանության փաստն ուսումնասիրող հայ-թուրքական համատեղ հանձնաժողովի ստեղծմանը: «Մենք դեմ չենք նման հանձնաժողովի ստեղծմանը, սակայն միայն այն ժամանակ, երբ կբացվի մեր երկրների միջեւ սահմանը»,֊ - ըստ հայկական լրատվամիջոցների՝ ասել է Սերժ Սարգսյանը:
Հայաստանի որոշ քաղաքական ուժեր տարակուսանք են հայտնել Սերժ Սարգսյանի հայտարարության առթիվ` գտնելով, որ դա Հայաստանի եւ Սփյուռքի դիրքորոշման փոփոխություն է:
Մի քանի տարի առաջ Թուրքիայի ղեկավարությունը առաջարկել էր պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծել՝ ցեղասպանության հետ կապված փաստերն ուսումնասիրելու համար: Ի պատասխան՝ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը առաջարկել էր միջկառավարական հանձնաժողով ստեղծել: Հետագայում այդ հարցն այլեւս չի շոշափվել:
Հայաստանում եւ Սփյուռքում գործող հայազգի շատ պատմաբաններ հրաժարվում են մասնակցել Հայոց ցեղասպանության շուրջ քննարկումներին` պնդելով, թե ցեղասպանության փաստը չի կարող վիճարկվել: