Մատչելիության հղումներ

Այսօր կսկսվի համանախագահների հերթական այցը տարածաշրջան


Այսօր մեկնարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան: Այն սկսվելու է Ադրբեջանից. Բեռնար Ֆասիեն, Մեթյու Բրայզան եւ Յուրի Մերզլյակովը նախ ժամանելու են Բաքու:

Հանդիպումները եւ բանակցությունները Բաքվում նախատեսված են հունիսի 27-ին: Միջնորդները հանդիպելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Հունիսի 28-ին միջնորդները գալու են Երեւան` բանակցելու Հայաստանի ղեկավարության հետ: Երեւանից նրանք մեկնելու են Մոսկվա, որտեղ եւս Ղարաբաղի հարցով քննարկումներ եւ հանդիպումներ են նախատեսված:

Այնուհետեւ Վիեննայում կայանալու է Մինսկի խմբի ընդլայնված կազմի հանդիպումը, որտեղ համանախագահները կներկայացնեն տարածաշրջանային իրենց այցելության արդյունքները, իրավիճակը բանակցային գործընթացում:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG