Ամերիկացիների կեսից ավելին ցանկանում է Միացյալ Նահանգների ապագա նախագահ տեսնել Բարաք Օբամային: Այս պատկերն է արձանագրվել Newsweek պարբերականի պատվերով անցկացված վերջին հետազոտության արդյունքում:
Հունիսի 18-19-ը անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ Իլինոյսը ներկայացնող դեմոկրատ սենատոր Բարաք Օբամայի օգտին այսօր պատրաստ է քվեարկել ամերիկացիներ 51 տոկոսը, իսկ նրա հանրապետական մրցակից Ջոն ՄըքՔեյնին աջակցություն է հայտնել հարցվածների 36 տոկոսը:
«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ` հարցմամբ ընդգրկված ամերիկացիների 14 տոկոսն է գոհ այն ուղուց, որով շարժվում է Միացյալ Նահանգները: Հարցվածների 51 տոկոսը հենց Օբամային է համարում այն ղեկավարը, որն ի վիճակի կլինի զգալի փոփոխություններ կատարել թե’ Սպիտակ տանը, թե’ երկրում, եւ միայն 27 տոկոսն է այն կարծիքին, որ դա կհաջողվի գործող նախագահ Ջորջ Բուշի կուսակցությունը ներկայացնող Ջոն ՄըքՔեյնին:
Վերլուծաբանները նշում են, որ Օբամայի վարկանիշը բարձրացել է հատկապես ընտրարշավից Հիլարի Քլինթոնի դուրս գալուց հետո, թեեւ Քլինթոնի ոչ բոլոր կողմնակիցներն են շտապում աջակցել սեւամորթ սենատորին, եւ նրա աջակիցներից շատերն են հիասթափված Օբամային սատարելու` ԱՄՆ-ի նախկին առաջին տիկնոջ որոշումից: Այնուհանդերձ, ըստ վերլուծաբանների, Օբամային սատարողների թիվը շուրջ 5 տոկոսով ավելացել է հենց Քլինթոնի ընտրազանգվածի հաշվին. դեռ մայիսին նրա եւ ՄըքՔեյնի վարկանիշը հավասար էր` 46-ական տոկոս:
Կան կանխատեսումներ, որ Օբամային վստահողների թիվն է’լ ավելի կաճի, եթե նա որոշի փոխնախագահի պաշտոնն առաջարկել նախկին առաջին տիկնոջը:
Օրերս հայտնի դարձավ, որ Հիլարի Քլինթոնը մտադիր է հունիսի 27-ից մասնակցել Բարաք Օբամայի քարոզարշավին:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա