Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժման հունիսի 20-ի հանրահավաքը, որը նախապես ծրագրվում էր անցկացնել Ազատություն հրապարակում, ըստ շարժման տարածած հայտարարության, կանցկացվի Մատենադարանին հարող տարածքում:
«Մեր հանրահավաքը, այնուամենայնիվ, տեղի է ունենալու», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց շարժման մասնակիցներից Լեւոն Զուրաբյանը` հիմնավորելով. - «Այն արտոնված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 20-րդ եւ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածների անմիջական գործողության ուժով»:
Հանրահավաքի անցկացման մասին բազմաթիվ իրազեկումները մայրաքաղաքի քաղաքապետարանը, ինչպես ձեւակերպված է Համաժողովրդական շարժման կենտրոնի` այսօր հրապարակված հայտարարությունում` «ապօրինաբար մերժվել է»:
«Մինչեւ վերջ հավատարիմ մնալով օրենքներին եւ օրինական գործելակերպին, ինչպես նաու շահագրգիռ` քաղաքական այս միջոցառումը բնականոն եւ առանց միջադեպերի անցկացնելու մեջ, մենք առաջարկում ենք իշխանություններին նշանակել քաղաքապետարանի եւ ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչներ` որոնք, մշտական շփման մեջ լինելով Շարժման ղեկավարներին հետ, կապահովեն խաղաղ հանրահավաքի բնականոն ընթացքը»:
Ռուզաննա Ստեփանյան