Վրաստանի լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչները պաշտոնապես հրաժարվում են իրենց մանդատներից, չեն ցանկանում մտնել խորհրդարան եւ չեղյալ են հայտարարում կուսակցության համամասնական ցուցակը, որպեսզի հաջորդ թեկնածուները եւս չկարողանան մտնել խորհրդարան: Այդ մասին երեկ հայտարարել է կուսակցության ղեկավար Շալվա Նաթելաշվիլին:
Իրենց այս քայլը լեյբորիստներն անվանել են «բողոքի յուրօրինակ դրսեւորում` իշխանության վարած քաղաքականության եւ կատարած կեղծիքների դեմ»:
«Սա բավական համահունչ քայլ է այն բռնություններին, հարձակումներին, համատարած տեռորին եւ անօրինականություններին, որ դուք մայիսի 21-ին հատուկ ծառայությունների, բանակի, կրիմինալի միջոցով կարողացաք իրականացնել», - դիմելով երկրի իշխանություններին` հայտարարել է լեյբորիստների առաջնորդը:
Խորհրդարանի խոսնակի անունով համապատասխան դիմումներ այս կուսակցության համամասնական ցուցակով խորհրդարան անցած վեց պատգամավորներից չորսն են միայն գրել, իսկ երկուսը, չսպասելով կուսակցության որոշմանը, խորհրդարան են գնացել առաջին իսկ նիստի օրը:
Վրաստանի նորընտիր խորհրդարանի 150 տեղից ընդամենը 31-ն է բաժին ընկել ընդդիմադիր կուսակցություններին,119-ը մանդատ ստացել է իշխանական «Միացյալ ազգային շարժումը»:
Անցած շաբաթավերջին ամենամեծ ընդդիմադիր դաշինքից` Միացյալ ընդդիմությունից 12 պատգամավոր հայտարարեց պատգամավորական մանդատները վայր դնելու մասին:
Աստղիկ Բեդեւյան, Պրահա