Իռլանդիան երեկ հանրաքվեով «ոչ» է ասել Եվրոպական միության բարեփոխման Լիսաբոնի պայմանագրին, ինչը «Ռոյթերզ»-ի մեկնաբաններ Ջոնաթան Սաուլը եւ Փիթեր Գրաֆն անվանել են «սպառնալիք Եվրամիության հաստատությունների եւ նվաստացում Իռլանդիայի քաղաքական լիդերների համար»:
Հանրաքվեի վերջնական արդյունքներով` իռլանդացիների 53,4 տոկոսը մերժել է Լիսաբոնի պայմանագիրը, 46,6 տոկոսը կողմ է արտահայտվել:
«Կարծես թե, սա կդառնա «ոչ» այդ պայմանագրի համար, մարդիկ այդպիսի տեսակետ են հայտնել», - RTE հեռուստակայանին ասել է Իռլանդիայի արդարադատության նախարարը:
Լիսաբոնի պայմանագիրն ինքնին կոչված էր փրկել Եվրամիության բարեփոխման ծրագիրն այն բանից հետո, երբ Ֆրանսիան եւ Հոլանդիան մեկը մյուսի հետեւից 2005 թվականին հանրաքվեով մերժել էին Եվրամիության սահմանադրության նախագիծը:
Իռլանդիան Եվրամիության 27 անդամ երկրներից միակն է, որտեղ Լիսաբոնի պայմանագիրը պետք է վավերացվեր համաժողովրդական հանրաքվեով: Միության մնացած երկրներում պայմանագիրը վավերացնելու իրավունքը վերապահված է օրենսդիր մարմիններին: 18 երկրներում այն արդեն վավերացվել է:
Իռլանդիայի Գերագույն դատարանը 1987 թվականին վճռել է, որ Եվրամիությանը վերաբերող բոլոր համաձայնագրերը ընդունելու համար անհրաժեշտ է փոխել սահմանադրությունը, իսկ դա հնարավոր է միայն հանրաքվեի տարբերակով:
Իռլանդիայի ընտրողների թիվը մոտ 3 միլիոն է: Եվրոպական միության տարածքում բնակչության թիվը մոտ 490 միլիոն է:
Հաջորդ շաբաթ Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության գագաթնաժողովը, որտեղ, «Ռոյթերզ»-ի մեկնաբանների փոխանցմամբ, «Իռլանդիայի վարչապետ Բրայան Քոուենը կհայտնվի շատ տհաճ վիճակում»:
Իռլանդիայի հանրաքվեի արդյունքներից մեկն այն է, որ միջազգային ֆինանսական շուկաներում արդեն գրանցվել է եվրոյի փոխարժեքի որոշակի անկում:
Իռլանդական հանրաքվեի նախնական տվյալները ստանալուց հետո Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն երեկ Բրյուսելում հրավիրել է մամլո ասուլիս, որի ընթացքում հույս է հայտնել, որ «Լիսաբոնի պայմանագիրը դեռ ողջ է, հարկ չէ վաղաժամ եզրակացություններ անել»: Նրա խոսքերով, Իռլանդիայի հանրաքվեի բացասական արդյունքը չի լուծել առկա խնդիրները:
«18 երկիր արդեն վավերացրել է Լիսաբոնի պայմանագիրը, Իռլանդիան դեմ է արտահայտվել: Մենք պետք է ճանաչենք այդ արդյունքը եւ շարունակենք քննարկումները ելքեր գտնելու համար», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզուն:
Արմեն Քոլոյան, Պրահա