Մատչելիության հղումներ

Միսակ Հովակիմյանն արդարացվել է


Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը արդարացրեց Միսակ Հովակիմյանին, որը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Վերջին երկու օրերի ընթացքում սա արդարացման արդեն երրորդ դատավճիռն է, մինչդեռ մինչեւ երեկ նման ոչ մի դատավճիռ չէր կայացվել:

Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ արդարացնող դատավճիռների թիվը գնալով ավելանալու է, քանի որ մոտենում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը, որտեղ կարող է քննարկվել Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG