Մատչելիության հղումներ

Ստրասբուրգում կքննարկվեն Թուրքիայում եւ Ադրբեջանում ժողովրդավարության վիճակի հետ կապված հարցեր


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանում, որն սկսվում է հունիսի 23-ին Ստրասբուրգում, կքննարկվեն Թուրքիայում եւ Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների կայացման հետ կապված հարցեր: Այդ մասին ասված է ԵԽԽՎ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Լսումներին հրավիրված է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը:

Պատգամավորները կանդրադառնան նաեւ մայիսի 21-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին:

«Կա նաեւ առաջարկ՝ հրատապ քննարկում կազմակերպել Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործողության շուրջ, բայց միայն այն դեպքում, եթե վեհաժողովի համազեկուցողները հունիսի 16֊-17-ին Հայաստան այցելելուց հետո եզրակացնեն, որ Հայաստանի իշխանությունները բավարար առաջընթաց չեն ապահովել վեհաժողովի պահանջները կատարելու գործում», - ասված է հաղորդագրության մեջ:

Եթե Հայաստանի հարցը մտնի նստաշրջանի օրակարգ, այն կքննարկվի հունիսի 25-ին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG