Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ով երկար տարիներ աշխատել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմում, այսօր նախարարի պաշտոնում հրավիրած առաջին ասուլիսում հայտարարեց, որ իր համար կուսակցական պատկանելության հարցը հրատապ չէ:
«Ես 11 տարի աշխատում եմ պետական կառավարման համակարգում եւ որեւէ կուսակցության անդամ չեմ եղել», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Գեւորգյանը: - «Այս պահի դրությամբ նմանատիպ հարց չունեմ օրակարգում»:
Փոխվարչապետը, այդուհանդերձ, շարունակեց. - «Ես շատ մեծ ճանապարհ եմ անցել իմ գործընկերների հետ Հանրապետական կուսակցությունից, եւ բոլոր մեր ծրագրերը... մենք քննարկել ենք եւ որոշել ենք միասին: Այդ իմաստով ես կարող եմ ասել, որ ես իմ լավ բարեկամների եւ ընկերների թիմակիցն եմ: Պարզապես երեւի կուսակցական գրքույկն է պակասում: Բայց, նորից եմ կրկնում` նմանատիպ հարց հիմա չունեմ օրակարգում, որովհետեւ այդ հարցը ակտուալ չէ եւ իմ աշխատանքի արդյունավետության վրա չի ազդում»:
Նա նաեւ հայտարարեց, որ «նախագահական նկրտումներ բացարձակապես չունի»:
Ռուբեն Մելոյան