Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Մենք պարտավոր ենք ներդրում կատարել կրթության բնագավառում»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ այսօր Աշտարակում տեղի ունեցավ Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի` հիմնանորոգված շենքի բացումը: Դպրոցը հիմնանորոգվել է Լինսի հիմնադրամի աջակցությամբ:

Ժապավենը կտրելու պատիվը վերապահված են կրթօջախի առաջին դասարանի աշակերտներից մեկին:

Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին անգամ մարզային այցի մեկնած նախագահը համոզմունք հնչեցրեց, որ «մեր հանրապետությունում չպետք է լինեն անբարեկարգ դպրոցներ»:

Նախագահի խոսքով, գիտելիք ստանալու համար բնավ պարտադիր չէ ապրել մայրաքաղաքում. մարզերի դպրոցները, իրենց պայմաններով, չպետք է զիջեն մայրաքաղաքում եղածներին:

«Եթե մենք իրոք ուզում ենք մրցունակ լինել, եթե իրոք ուզում ենք, որ մեր սերունդը կարողանա դիմակայել 21-րդ դարի մարտահրավերներին, մենք պարտավոր ենք ներդրում կատարել կրթության բնագավառում», - հայտարարեց նախագահը:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG