Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը կմասնակցի Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրների պաշտպանության նախարարների հավաքին


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կմեկնի Բրյուսել` մասնակցելու Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Նիստը կայանալու է հունիսի 12-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ` այցի ընթացքում Սեյրան Օհանյանը հանդիպումներ կունենա իր գործընկերների եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ:

Հայաստանը 70 խաղաղապահ է ուղարկում Կոսովո` փոխարինելու այնտեղ առաքելությունն ավարտող 34-հոգանոց զորախումբը: Կոսովոյում Հայաստանի խաղաղապահ ուժերը կրկնապատկելու մասին որոշումը Ազգային ժողովն ընդունել է այս տարվա մայիսի 21-ին:

ՆԱՏՕ-ի գլխավորությամբ Կոսովոյում առաքելություն են իրականացնում շուրջ 17 հազար խաղաղապահներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG