«Ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի չկային նաեւ երկձեւություններ, կար միայն մեկ տեխնիկական վրիպակ, սակայն խնդիրը լուծվել է դիմորդների օգտին. 0,25 միավորով բարձրացվել են նրանց գնահատականները», - ասաց Եսայանը:
Քննասենյակներից դուրս եկող դիմորդներից շատերը բողոքում էին, թե քննության ժամանակ աղմուկ է եղել, դիմորդները շփվել են միմյանց հետ, հանձնաժողովների անդամները կարգ ու կանոնը չեն պահպանել եւ օգնել են որոշ մարդկանց: Բագրատ Եսայանի խոսքով, իրենց էլ են բողոքել, սակայն դա արվել է մի քանի օր հետո, այնինչ պետք է բողոքեին հենց նույն պահին:
«Ռուսաց լեզու» առարկայից այս տարի միասնական քննություն է հանձնել 1462 դիմորդ: Եթե անցյալ տարի 18-20 միավոր ստացել էր դիմորդների 52 տոկոսը, այս տարի` միայն 19,29 տոկոսը:
«Ռուսերենի թեստերը միջին բարդության են եղել: Անցողիկի շեմը չի հաղթահարել ընդամենը 32 դիմորդ, սակայն նվազել են բարձր գնահատականները», - ասաց փոխնախարարը եւ ավելացրեց, որ
տարիներ շարունակ բարձր են եղել հատկապես անգլերեն քննության գնահատականները, սակայն այս տարի դրանք կտրուկ կնվազեն:
Լիանա Մնացականյան
Հայտնի են «Ռուսաց լեզու» առարկայի քննության եւ «Հայոց լեզու, գրականության» բողոքարկման արդյունքները
Ուղիղ հեռարձակում