Մատչելիության հղումներ

Սպառազինության ծախսերն աշխարհում հասել են 1,34 տրիլիոն դոլարի


Անցած տարի սպառազինության ծախսերն աշխարհում ավելացել են 6 տոկոսով եւ հասել են 1,34 տրիլիոն դոլարի: Նման տվյալներ են պարունակվում խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի` այսօր հրապարակած ամենամյա զեկույցում:

Վերջին 10 տարում այդ ծախսերն աճել են 45 տոկոսով:

ԱՄՆ-ի ռազմական ծախսերը կազմում են ողջ աշխարհի ծախսերի գրեթե կեսը՝ 45 տոկոսը: Ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի՝ երկրորդ եւ երրորդ տեղերում են Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը:

Սպառազինության ծախսերի ցուցանիշով Ռուսաստանը առաջատարներից չէ, սակայն զենքի վաճառքի ծավալներով զիջում է միայն ԱՄՆ-ին: Ռուսաստանյան սպառազինության վաճառքի մոտ կեսը բաժին է հասնում Չինաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG