Շաբաթ օրը Վրաստանի նորընտիր խորհրդարանը սկսեց իր աշխատանքը եւ խոսնակ ընտրեց նախկին արտգործնախարար Դավիթ Բաքրաձեին, իսկ որոշ ընդդիմադիր գործիչներ խորհրդարանի առջեւ կազմակերպած հանրահավաքում պատռեցին իրենց պատգամավորական մանդատները` հայտարարելով, թե չեն մասնակցելու խորհրդարանի աշխատանքին:
Նստաշրջանը պետք է սկսվեր երեք օրից, սակայն նախագահ Սահակաշվիլին ուրբաթ ուշ երեկոյան այն հրավիրեց շաբաթ օրը` ժամանակ չտալով ընդդիմությանը մեծ հանրահավաք նախապատրաստել: Արեւմտյան գործակալությունների վկայությամբ՝ հանրահավաքին մասնակցում էր մի քանի հարյուր մարդ:
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը, որը ներկա էր նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի բացմանը, դուրս եկավ ընդդիմության հանրահավաքի մասնակիցների մոտ եւ միասնության կոչ արեց Վրաստանի ժողովրդին:
Ընդդիմության առաջնորդները, որոնք պնդում են, թե խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, խոստացել էին շրջափակել խորհրդարանի շենքը եւ պատգամավորներին ներս չթողնել: Սակայն շաբաթ օրը նրանք միայն «դավաճան» անվանեցին խորհրդարան մտնողներին: