Թուրքիայի Աահմանադրական դատարանն այս շաբաթ քննարկելու է համալսարաններում կանանց իսլամական գլխաշոր կրելու թույլտվության մասին օրենքը չեղյալ հայտարարելու հայցը, որը ներկայացրել են երկու ընդդիմադիր կուսակցությունները:
«Ասոշիեյթեդ պրես»-ի փոխանցմամբ, Թուրքիայի բարձրագույն դատական ատյանը, ամենայն հավանականությամբ, վաղը կանդրադառնա այդ խնդրին եւ հենց նույն օրն էլ կհրապարակի վճիռը:
Թուրքիայում հասարակության զգալի հատվածը գլխաշորը համարում է քաղաքական իսլամի խորհրդանիշ, որն ուղղված է երկրի հիմնադիր-նախագահ Քեմալ Աթաթուրքի ստեղծած հանրապետության աշխարհիկ սկզբունքների դեմ:
Գլխաշոր կրելու թույլտվությունն ընդունել է երկրի խորհրդարանը` Ազգային Մեծ ժողովը, որտեղ մեծամասնություն ունի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի առաջնորդած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը:
Սահմանադրական դատարանում քննարկվում է նաեւ այդ կուսակցությունն օրենքից դուրս հայտարարելու եւ դրա առավել ազդեցիկ մի քանի տասնյակ ակտիվիստների, այդ թվում՝ Էրդողանի քաղաքական գործունեությունը 5 տարով արգելելու հայցը:
Արմեն Քոլոյան, Պրահա