Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին եւ նրա իմպրեսարիո Լեւոն Սայանին:
Ազնավուրը Հայաստան է ժամանել ընտանիքի հետ:
«Ամեն անգամ Հայաստան գալով մեծ ուրախություն եմ զգում», - ասել է Շառլ Ազնավուրը եւ նշել, որ իրենց ընտանիքում այլեւս հայաստանցի ունեն` թոռան կինը ծնունդով Հայաստանից է:
Սերժ Սարգսյանն անգնահատելի է համարել Ազնավուրի ծառայությունները` իր արվեստով ու գործունեությամբ Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու ուղղությամբ: «Յուրաքանչյուր հայ հպարտ է նման հայրենակից ունենալով, եւ նաեւ Ձեր միջոցով է Հայաստանի նկատմամբ վերաբերմունք ձեւավորվում», - ընդգծել է երկրի ղեկավարը:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, մեծանուն երգիչն իր տպավորություններն է հայտնել մայրաքաղաքից` ասելով, թե հաճելիորեն զարմացած է կատարված փոփոխություններից:
Նախագահը եւ Շառլ Ազնավուրը խոսել են հայաստանյան կյանքի մասին: Ազնավուրը հատկապես հրատապ խնդիր է համարել գյուղական բնակավայրերի զարգացումը:
Նշելով, որ տարածքային համաչափ զարգացումը կառավարության գերակայություններից է, Սերժ Սարգսյանն ասել է, որ այսօր խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվում են լուրջ քայլեր, այդ թվում` փորձ է արվում Երեւանում կենտրոնացած հիմնական ռեսուրսների որոշ մասը տեղաբաշխել նաեւ մարզերում:
(Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի)