Մատչելիության հղումներ

ՀՀՇ-ականները որոշել են հացադուլը շարունակել ռոտացիոն սկզբունքով


Հայոց համազգային շարժման անդամները, որոնք անցած շաբաթվա վերջին հացադուլ են սկսել կուսակցության կենտրոնակայանի դիմաց, պահանջելով անվերապահորեն կատարել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւը, որոշել են ռոտացիոն սկզբունքով շարունակել հացադուլը մինչեւ հունիսի 19-ը:

Ուրբաթ օրը հացադուլ հայտարարած երեք ՀՀՇ-ականներին երեկ փոխարինեցին կուսակցության չորս այլ անդամներ: Նրանցից մեկը՝ Բագրատ Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այսուհետ բողոքի ակցիայի ընթացքում կուսակցության անդամները միմյանց փոխարինելու են երեք օրը մեկ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG