Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին երեկ պատասխանատու պաշտոններ է առաջարկել ընդդիմությանը խորհրդարանում եւ կառավարությունում:
Իր գլխավորած «Միասնական ազգային շարժում» իշխող կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Սահակաշվիլին ասել է. - «Մենք պատրաստ ենք ընդդիմությանը մի շարք պաշտոններ հատկացնել խորհրդարանում, այդ թվում` փոխխոսնակի եւ հանձնաժողովների նախագահների մակարդակով: Ավելին, ես առաջարկում եմ, եւ դա համաձայնեցված է վարչապետի հետ, ընդդիմությանը տեղեր հատկացնել նաեւ կառավարությունում»:
«Իշխանությունների եւ ընդդիմության համագործակցությունն անհրաժեշտ է Վրաստանին, քանզի երկիրը միասնության, այլ ոչ թե բեւեռացման կարիքն ունի»:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նախնական տվյալներով Վրաստանի նորընտիր խորհրդարանում Սահակաշվիլիի կուսակցությունը զբաղեցրել է 150 տեղերից 120-ը:
Սպասվում է, որ նոր խորհրդարանն իր աշխատանքները կսկսի հունիսի 10-ին: