Երեկ երեկոյան ուժգին քամին փլուզել է այն բեմահարթակը, որը պատրաստվել է Սարդարապատում վաղն անցկացվելիք տոնախմբության համար: Արդյունքում զոհվել է այդ ժամանակ հարթակի վրա գտնվող «Ծիծեռնակ» պարային խմբի 14-ամյա սան Լուսինե Հակոբյանը, կան վիրավորներ:
Մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` Լուսինե Հակոբյանը մարմնական ներքին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, եւ բժիշկները մի քանի ժամ պայքարել են աղջնակի կյանքը փրկելու համար:
Փրկարար ծառայության մամլո ծառայության համաձայն՝ պատահարի հետեւանքով տուժածների թիվը 6-ն է: Պարախմբի անդամ Արտակ Կիրակոսյանը ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, մյուս 4 վիրավորների առողջական վիճակը, ըստ բժիշկների, բավարար է:
Վաղը Սարդարապատում հանդիսավորությամբ նշվելու է Առաջին հանրապետության կազմավորման 90-րդ տարեդարձը: