Ազգային ժողովը երեկ ընդունեց իր կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով խորհրդարանական մշտական հանձնաժողովների թիվը կավելանա 3-ով` 9-ից դառնալով 12:
Նախագիծն ընդունվեց 72 կողմ, ոչ մի դեմ եւ մեկ ձեռնպահ ձայներով: Քվեարկությանը չմասնակցեց ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը: Օրինագծի երկու ընթերցումներն էլ կազմակերպվեցին երկուշաբթի օրը. պատգամավորները քվեարկում էին հատուկ կարգով:
Համաձայն ընդունված օրինագծի` արդեն գործող խորհրդարանական մշտական հանձնաժողովներին կավելանան գյուղատնտեսական, բնապահպանական հարցերի, սոցիալական հարցերի եւ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման հարցերով զբաղվող հանձնաժողովները:
Ըստ շրջանառվող լուրերի` նոր հանձնաժողովներից երկուսի ղեկավարումը «Օրինաց երկիր»-ին է տրվելու, մեկը` ընդդիմադիր «Ժառանգությանը»: Սակայն «ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք որեւէ առաջադրում չեն կատարի հանձնաժողովների նախագահների պաշտոններում, իսկ եթե գործընկերներն էլ առաջարկեն` կհրաժարվեն:
«Ժառանգության» պատգամավորները գրեթե ամբողջ կազմով դեմ էին արտահայտվում հանձնաժողովների թիվը խորհրդարանում ավելացնելու նախաձեռնությանը:
Խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, մասնավորապես, հայտարարեց. - «Ազգային ժողովի դերը բարձրացնելու եւ աշխատանքների որակը, արդյունավետությունը բարձրացնելու լուրջ խնդիր ունենք: Մասնավորապես, մշտական հանձնաժողովների գործունեության արդյունավետության բարձրացման խնդիր նույնպես ունենք: Հանձնաժողովների թվի ավելացմամբ չի պայմանավորված դա: Սրանով ճգնաժամը չենք լուծի, իսկ ավելորդ գումարներ` հաստատ կվատնենք»:
Դաշնակցությունից Արծվիկ Միրասյանի խոսքերով` հանձնաժողովների թիվն ավելացնելը ճիշտ որոշում էր:
Այս նախաձեռնության հիմնական հեղինակը «Օրինաց երկիր»-ից Հովհաննես Մարգարյանն է: Նա չհերքեց այն լուրերը, որ «Օրինաց երկիր»-ը այդ փոփոխություններով պաշտոններ է ստանալու խորհրդարանում. - «Բնական է, «Օրինաց երկիր» քաղաքական ուժը` որպես կոալիցիայի մաս կազմող, պետք է ներկայացված լինի նաեւ խորհրդարանում»:
Միաժամանակ, նա ձեռնպահ մնաց մանրամասնելուց, թե ձեւավորվելիք երեք հանձնաժողովներից որոնցո՞ւմ է «Օրինաց երկիր»-ը իր ներկայացուցիչներին առաջադրելու իբրեւ նախագահներ. - «Երբ եղան կոնկրետ հանձնաժողովները, հանձնաժողովների անվանումները եղան, կոնկրետ կլինեն մեր կողմից առաջարկություններ»:
Նոր հանձնաժողովները կկազմավորվեն օրենքի` ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում:
Հանրապետական խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հանձնաժողովների նոր նախագահներ խորհրդարանը կընտրի արդեն հաջորդ քառօրյայում:
Երկուշաբթի օրը խորհրդարանի ընդունած մեկ այլ օրինագծով` Ազգային անվտանգության նորակազմ խորհուրդը առաջիկայում նաեւ աշխատակազմ կունենա: Դրա ձեւավորումը կվերապահվի հանրապետության նախագահին:
Արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանի խոսքերով` դեռ պարզ չէ, թե քանի՞ հոգի կաշխատի այդ մարմնում:
Փոխնախարարը հստակեցրեց, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որը այժմ զբաղեցնում է «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, քաղաքական պաշտոն է:
Աստղիկ Բեդեւյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)