«Հայկական ժամանակ»-ը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին Ժիրայր Սեֆիլյանի ուղղած նամակին, որում Սեֆիլյանը քաղաքական ապաստան է խնդրում Ղարաբաղի իշխանություններից, գրում է. - «Հուսով ենք, Բակո Սահակյանը ամբողջ խորությամբ գիտակցում է, թե որքան կարեւոր է Ժիրայր Սեֆիլյանի խնդրանքի վերաբերյալ իր որոշումը: Բակո Սահակյանը հիանալի հնարավորություն ունի ապացուցելու, որ պետք եղած պահին Ղարաբաղի ժողովուրդը նեցուկ կլինի ժամանակին Արցախի համար իրենց կյանքը վտանգած մարդկանց, անկախ քաղաքական իրավիճակներից: Իսկ մերժումը ծանր հարված կլինի հայ ազգային ազատագրական գաղափարախոսությանն ընդհանրապես»:
ՀՀՇ-ական Արամ Մանուկյանը «Հայք»-ում վերհիշում է մարտի 1-ի առավոտը. - «Ցուցարարներին շրջապատելու պահից սկսած` ես եւ իմ «հանցագործ» շրջապատը եղել ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին: Հարթակի խոսափողը ես եմ միացրել, որով նախագահը դիմեց ժողովրդին ու խնդրեց հավաքվել կենտրոնում, խուճապի չմատնվել, ոստիկանների հետ կոնտակտի մեջ չմտնել եւ սպասել, թե ինչ են ասելու ոստիկանները, երեւի թե, նրանք ասելիք ունեն` ավելացնելով նաեւ, որ վրաններում կան կանայք եւ երեխաներ: Սակայն չանցած մի քանի րոպե, ոստիկանները սկսեցին հարձակումը ժողովրդի վրա, առանց որեւէ մեկ բառ ասելու, առանց որեւէ զgուշացման եւ առանց ընդմիջման: Սա խիստ կարեւոր է, եւ ես կրկին հաստատում եմ, որ ոստիկանությունը ցուցարարներին ոչ մի պահանջ չի ներկայացրել, եւ անզեն մարդկանց ջարդը սկսել են հանկարծակի»:
«Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանին հետաքրքրում էր ձերբակալվածների խնդիրը, ինչո՞ւ նա չայցելեց կալանավորված անձանցից որեւէ մեկի ընտանիքին, ինչո՞ւ չի մասնակցում ձերբակալվածների հարազատների կազմակերպած ակցիաներին, վերջապես ինչո՞ւ չձեւավորեցին, ասենք, «քաղբանտարկյալների աջակցության հիմնադրամ», որով օժանդակություն կցուցաբերվեր ձերբակալվածներին եւ նրանց հարազատներին», - հարցեր է բարձրացնում «Հայոց Աշխարհ»-ը` շարունակելով, - «Փոխարենը, Տեր-Պետրոսյանի մերձավորները շեֆի ցուցումով, անտեսելով ձերբակալվածների առողջական վիճակը, զուտ քաղաքական նպատակներով փորձեցին մեկուսարաններում կազմակերպել «համընդհանուր անժամկետ հացադուլ», ստեղծել, այսպես կոչված, «քաղբանտարկյալների կոմիտե», սակայն դա չհաջողվեց մինչեւ վերջ իրականացնել… «Քաղբանտարկյալներին» ազատ արձակելու Տեր-Պետրոսյանի կոչերը աչքակապոցի են, իրականում նրան պետք է, որ մարդիկ երկար մնան բանտում, իսկ ինքն անընդհատ պահանջի ազատ արձակել նրանց»։
«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանի կուսակցությունների մեծ մասը` իշխանամետ թե ընդդիմադիր, իրենց ներքին կյանքում կրկնում են Հայաստանի փաստացի կառավարման համակարgը` ավտորիտար են, իրական ժողովրդավարության խնդիր ունեն, իսկ կուսակցությունների ղեկավարությունը անպատասխանատու է: Մի պարզ օրինակ: Կուսակցությունների երեւի թե ճնշող մեծամասնության ղեկավարները տարիներ շարունակ անփոփոխ են մնում, կարելի է ասել` ցմահ են… Եթե ընտրությունների արդյունքում դու հավաքում ես, ասենք, մեկ կամ երկու տոկոս ձայն (եւ եթե ի սկզբանե հավակնել ես շատ ավելիին), պարզ է, որ այստեղ պատճառը չի կարող միայն ընտրակեղծիքների մեխանիզմը լինել: Պատճառը նաեւ սխալ ռազմա- եւ մարտավարությունն է, եւ ղեկավարությունը գրեթե միանշանակ պետք է պատասխանատվություն կրի եւ հրաժարական տա»:
«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. - «Իշխանությունը, ի դեմս Դաշնակցության առաջնորդ Հրանտ Մարգարյանի, հայտնաբերել է Հայաստանի դեմ «հուդամասոնական դավադրության» նման մի բան, որի իրականացնողը, բնականաբար, Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունն է, իսկ պատվիրատուները՝ տարբեր կասկածելի միջազgային կազմակերպություններ… Այսինքն՝ Հայաստանը վերջին 10 տարվա ընթացքում հաստատուն քայլերով գնում էր դեպի ժողովրդավարություն, համընդհանուր բարեկեցություն եւ ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծում, բայց դա դուր չէր գալիս որոշ չարամիտ «կենտրոնների», եւ ահա նրանք գտան Լեւոնին, փող տվեցին նրան եւ փորձեցին կասեցնել մեր երկրի հոյակապ ընթացքը: Ներքին խնդիրները «թշնամական կենտրոնների» նենգությամբ բացատրելը ոչ առաջին դեպքն է համաշխարհային պատմության մեջ, ոչ էլ՝ վերջինը: Բայց ահա այն, որ «դրսից ղեկավարվելու» մասին խոսում է մի կուսակցության առաջնորդ, որի ղեկավար կազմի կեսը Հայաստանի քաղաքացիներ չեն, դա արդեն «տեղական սպեցիֆիկա» է»:
«Ինչ վերաբերում է կոալիցիոն մեծամասնությանը, ապա դրա կողմից ոչ միայն քաղաքական, այլեւ զուտ պառլամենտական վարքագծի մասին խոսելը ավելորդ է», - գրում է «Իսկական Իրավունքը» թերթը: - «Դրա ցայտուն օրինակը հանրահավաքներին վերաբերող տխրահռչակ օրենքի պատմությունն է. սկզբում զուտ իրավիճակային նկատառումներից ելնելով` մարտիմեկյան բախումներից անմիջապես հետո օրենքի դրույթները շուտափույթ խստացվեցին, իսկ այնուհետեւ Արեւմուտքի ճնշման տակ հենց վերջին քառօրյային փոփոխությունները նույնքան հապճեպ «հետողորմյա» արվեցին: Եթե խորհրդարանը խորհրդարան լիներ, ապա չէր լինի կա’մ առաջին փոփոխությունը, կա’մ երկրորդը, եւ դա, ելնելով ոչ միայն քաղաքական դիրքորոշումներից, այլ թեկուզեւ պատգամավորական պարզ «թասիբից»»:
Արմեն Դուլյան