Ակցիան կազմակերպել են Սլավոնական համալսարանի ուսանողները` ռեկտոր Արմեն Դարբինյանի աջակցությամբ: Մարթա Սանդոյանը, ով Սլավոնական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողուհի է եւ ակցիայի կազմակերպիչներից, ասում է, որ ակցիան ավելի շատ մասնակիցներ կունենար, եթե քննական շրջան չլիներ:
Ուսանողները բողոքի պաստառներով շրջելու են բնակավայրերում, խոսելու են բնակիչների հետ, ինչպես նաեւ անցկացնելու է էկոլոգիական փոքր ակցիա:
Բնապահպաններն ահազանգում են, որ Թեղուտի հանքի շահագործումից հետո մեզ մնալու են հատված անտառները, հսկայական պոչամբարը, որտեղ կուտակվելու են շրջապատը աղտոտող թափոնները, տուժելու է կենդանական եւ բուսական աշխարհը, ամայանալու է տարածքը: Բնապահպանների փաստարկներին կառավարությունը հակադրում է տնտեսական օգուտը:
Տաթեւիկ Լազարյան