Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալը


Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բյոր-Բուքիքիոն կայցելի Երեւան, մայիսի 20-ին Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպվող` ներընտանեկան բռնության հարցերով համաժողովին մասնակցելու նպատակով:

Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակի փոխանցմամբ` այցի ընթացքում տիկին դե Բյոր-Բուքիքիոն հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ փոխնախարար Արման Կիրակոսյանի, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Հովսեփյանի եւ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG