Շիրակի մարզում հացադուլ հայտարարած ազատամարտիկները երեկ երեկոյան դադարեցրել են 3 օր 6 ժամ շարունակված հացադուլը:
14 ազատամարտիկները անժամկետ հացադուլ էին հայտարարել մայիսի 12-ին ժամը 15-ին, երբ Հյուսիսային քրեական դատարանում անորոշ ժամանակով հետաձգվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ, Ղարաբաղյան պատերազմի տարիներին «Կումայրի» ջոկատի հրամանատար Աշոտ Զաքարյանի եւ մյուսների գործով դատավարությունը:
Մակեյանը, Զաքարյանը եւ այլոք դատարանի առջեւ են կանգնել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու մեղադրանքով:
Ազատամարտիկները պահանջում էին Զաքարյանի եւ անազատության մեջ գտնվող մյուս բոլոր ազատամարտիկների ազատ արձակումը:
Նախորդ օրերին առողջական վիճակի վատթարացման պատճառով 6 ազատամարտիկներ, որոնցից 5-ը` առաջին եւ երկրորդ խմբերի հաշմանդամներ, բժիշկների հորդորներով դադարեցրել էին հացադուլը, եւ մինչեւ մայիսի 15-ի ժամը 21-ը այն շարունակեցին 8 ազատամարտիկներ:
Մայիսի 14-ին հացադուլը դադարեցնելու կոչով ազատամարտիկներին էր դիմել Աշոտ Զաքարյանը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նրա եղբայրը` Արմեն Զաքարյանը, երեկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ այցելած իրենց հարազատները մեկ անգամ եւս հացադուլավորներին էին փոխանցել Աշոտ Զաքարյանի հորդորները, եւ դա է եղել հացադուլի դադարեցման պատճառը:
Հացադուլը շարունակվում է Շիրակի մարզի Ձորակապ եւ Մարալիկ գյուղերում, որտեղ կա, համապատասխանաբար, 2 եւ 3 հացադուլավոր:
Սաթենիկ Վանցյան, Գյումրի