Այսօր Երեւանի քրեական դատարանը Մկրտիչ Աբրահամյանին դատապարտեց ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:
Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի վկայությամբ՝ Մկրտիչ Աբրահամյանը մեղադրվում էր այն բանում, որ նա անմիջական մասնակցություն էր ունեցել մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին, որոնք ուղեկցվել են «լայնածավալ բնույթ ստացած բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային եւ մասնավոր գույքի ոչնչացմամբ, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով»:
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)