Աբխազիայի ղեկավարները այսօր հայտարարել են, որ իրենց օդային տարածքում վայր են գցել երկու նոր վրացական ինքնակառավարվող լրտեսական օդանավ:
«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, դե-ֆակտո անկախություն ձեռք բերած Աբխազիայի անջատողական վարչակազմի արտգործնախարար Սերգեյ Շամբան այսօր ասել է, որ աբխազական ուժերը կեսօրին Գալիի շրջանում վայր են գցել մի ինքնակառավարվող օդանավ: Գալիի շրջանում անջատողականների նախագահ Սերգեյ Բագապշի ներկայացուցիչ Ռուսլան Խիսմարիան մեկ ժամ անց հայտնել է երկրորդ օդանավը վայր գցելու լուրը:
Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Շոթա Ուտիաշվիլին հերքել է երկու հաղորդագրությունները:
Վրաստանն ընդունել է անցյալ ամսվա ընթացքում մեկ այդպիսի օդանավ կորցնելու փաստը, սակայն պնդում է, որ այն վայր են գցել ոչ թե աբխազական ուժերը, այլ մի ռուսական մարտական կործանիչ: Դրանից հետո Աբխազիան հայտնել է եւս առնվազն 5 այդ կարգի հետախուզական փոքրիկ օդանավեր ոչնչացնելու մասին:
Գործակալությունը նշում է, որ այս հաղորդագրությունը ստացվել է տարածաշրջանում ստեղծված չափազանց լարված իրավիճակում: Աբխազիայի լիդերները պնդում են, որ Թբիլիսին պատրաստվում է ուժով վերահսկողություն հաստատել անջատողական երկրամասի նկատմամբ եւ այդ նպատակով Կոդորի կիրճում (վրացիների կողմից հսկվող աբխազական միակ շրջանում) էապես ավելացրել է վրաց զինծառայողների թիվը:
Արձագանքելով աբխազների խնդրանքին, Ռուսաստանը, իր հերթին, ավելացրել է Աբխազիայում ծառայող խաղաղապահների թիվը: Վրացիները դա որակում են որպես Վրաստանի տարածքի մի մասը բռնազավթելուն ուղղված գործողություն:
«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ Ռուսաստանը պաշտոնապես չի ճանաչել Աբխազիայի անկախությունը, սակայն ռուսական անձնագրեր է շնորհել անջատողական երկրամասի բնակիչների մեծ մասին եւ հայտնել է Աբխազիայի, ինչպես նաեւ Հարավային 0սիայի հետ առավել սերտ հարաբերություններ հաստատելու մտադրության մասին:
Արեւմուտքին անհանգստացրել են իրավիճակի սրումը եւ Մոսկվայի գործողությունները: Անցած շաբաթավերջին Սուխումի այցելած ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան «Մզե» վրացական հեռուստակայանին այսօր տված հարցազրույցում հույս է հայտնել, որ վրաց-աբխազական հակամարտությունը կհաջողվի խաղաղ եղանակով կարգավորել: «Կարծում եմ, սա սոսկ միամիտ հույս չէ», - ասել է Բրայզան:
Արմեն Քոլոյան, Պրահա