Կեսօրին Հաղթանակի զբոսայգի` Անհայտ զինվորի հուշարձանին ծաղիկներ դնելու այցելեցին ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչները` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:
Նրան ուղեկցում էին Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Անմար կրակի մոտ Տեր-Պետրոսյանը զրուցեց վետերանների հետ, շնորհավորեց նրանց Հաղթանակի օրվա առիթով:
Ընդդիմության աջակիցները, որոնք ուղեկցում էին Տեր-Պետրոսյանին ժամանակ առ ժամանակ վանկարկում էին «Լեւոն, նախագահ», «Ազատ, անկախ Հայաստան»:
Ընդդիմության առաջնորդները այցը Հաղթանակի զբոսայգի համընկավ իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների` այդտեղից հեռանալու հետ, սակայն դեռ առ դեմ նրանք չհանդիպեցին:
Եռաբլուր պանթեոն ընդդիմության առաջնորդները այցելել էին երեկ:
Աստղիկ Բեդեւյան
(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)