Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանի կարծիքով` Տեր-Պետրոսյանը «նախապատրաստվում է երկրից հեռանալու պրոցեսին»


«Դեռ թեկնածուները չառաջադրված` ես, կարծեմ, առաջինն էի, որ ասացի, որ [Լեւոն Տեր-Պետրոսյանը] կգա, չի կարողանա մինչեւ վերջ հաջողություն ունենալ ու կգնա երկրից: Հիմա ինքը նախապատրաստվում է իր գնալու պրոցեսին», - լրագրողների հետ հանդիպմանը հինգշաբթի օրը ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանը:

Հայաստանի առաջին նախագահի վերջին [Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսում] ելույթը, Գալուստ Սահակյանի գնահատմամբ, նահանջ էր. - «Շուտափույթ ձեւակերպման հասավ, ոչ կարելի է հենց ինչ-որ կոնգրես միավորում ստեղծել: Այսինքն` մոռանանք ՀՀՇ-ին, նոր ձեւակերպում ենք տալիս, նոր ռազմավարություն ենք ընտրում: Այսինքն` ուզում է, երեւի թե, այն գործողությունները, որ իր համար էլ իսկ նկատելի էր, որ իր մեղքով է տեղի ունեցել, ուզում է փոքրացնել, մանրացնել, ինքը հետեւանքներին պատասխան տալուց զերծ մնալ»:

Ազգային ժողովի պատգամավորը այսօր նաեւ հայտարարեց, թե «ճիշտ չէ» կալանավորվածներին քաղբանտարկյալ անվանելը. - «Ես ինքս, երբ մտել եմ քաղաքականության մեջ` այսօր էլ, երեկ էլ, քաղաքական բանտարկյալների շրջապատում եմ դարձել քաղաքական գործիչ, եւ ես լավ եմ հասկանում, թե քաղաքական բանտակյալը որն է»:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG