Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը վավերացրել է Քրեական օրենսգրքի 301 հոդվածում կատարված փոփոխությունները:
Նախորդ շաբաթ երկրի խորհրդարանի ընդունած փոփոխություններով, մասնավորապես, «թուրքական ինքնությունը» վիրավորելու հատկանիշները փոխարինվել են «թուրք ազգին» վիրավորելու հատկանիշներով:
Եվրամիությունը ողջունել է փոփոխությունները 301 հոդվածում, որով «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեղադրանքով հետապնդվել են Թուրքիայի հարյուրավոր գրողներ եւ լրագրողներ, այդ թվում` Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
Ռուզան Խաչատրյան