Մատչելիության հղումներ

Հետընտրական զարգացումների առնչությամբ հետաքննություն է տարվում մոտ 90 քաղաքացու նկատմամբ


Հայաստանի նախագահի ընտրություններից հետո տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ նախնական քննություն է իրականացվում շուրջ 90 քաղաքացու նկատմամբ:

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող գործի շրջանակներում կալանավորված է 60 քաղաքացի, 29-ի նկատմամբ խափանման այլ միջոցներ են ընտրվել:

Հայաստանի առաջին նախագահ, նախագահության նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի տվյալներով` այսօրվա դրությամբ իրենց ակտիվիստներից 11-ը դատապարտվել են ազատազրկման: Ամենամեծ պատիժը ստացել է Տեր-Պետրոսյանի Մարալիկի նախընտրական շտաբի ղեկավարի Հարություն Ուռուտյանը, ով 7 տարվա ազատազրկման է դատապարտվել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու համար:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG